Երևան ժամանեց Ֆրանսիայի նախագահի կողմից հայտարարված մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը։

«Ֆրանսիայի ԱԳՆ-ի ճգնաժամային կենտրոնի կողմից վարձակալված այս ինքնաթիռը բերեց Հայաստանի առողջապահական համակարգի կարողությունները ուժեղացնելու համար բժշկական սարքավորումներ և դեղեր, ինչպես նաև առաջին անհրաժեշտության պարագաներ Հայաստանում գտնվող Լեռնային Ղարաբաղի տեղահանված անձանց համար։

Հաջորդ ինքնաթիռը կժամանի նոյեմբերի 27-ին»,- գրել է դեսպանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել