Նիկոլ Փաշինյանի հատկանիշներն ունեցողին սովորաբար պետության ղեկավար չեն ընտրում և ոչ մի երկրում։ Նա չունի համապատասխան կրթություն, փորձ, խելք, լեզուների իմացություն, վարվեցողության կուլտուրա, ծանր ու թեթև անելու ընդունակություն, ինքնատիրապետում, չի ճանաչում իր երկիրը, իր երկրի պրոբլեմները, անձամբ չի կարող կազմել զարգացման ծրագիր որևէ ոլորտում, մեր հարևան երկրների մասին չգիտի որևէ բան, չգիտի անհրաժեշտ նվազագույն տեղեկություններ գերտերությունների մասին, չունի մակարդակ, հանրությանը դիմելու ձև և այլն։ Բայց Նիկոլ Փաշինյանին ժողովուրդն ընտրեց, ընտրեց ու ապացուցեց, որ «ժողովուրդը երբեք չի սխալվում» ասացվածքը ապուշություն է։ Ինչո՞ւ ժողովուրդը ընտրեց, որովհետև էս մարդը խորքային բան չուներ, պրիմիտիվ էր, ու ժողովրդին դուր էր գալիս, որովհետև ժողովրդի մեծագույն մասն էլ էր պրիմիտիվ։ 5 հազարամյա ժողովուրդ, իմաստություն աշխարհի ամենախելացին․․․ Սուտ ա։ Մեր ժողովուրդը դեռ հասունության էն մակարդակի վրա չէ, որ մտածի բարձր բաների մասին, նա մտածում է օրվա սնունդ, ավտո, վարկերը ժամանակին վճարի ու ընտրեց իր նմանին, մարդու, որը աղքատ էր ձևանում, փողը իր համար Աստված էր, ատում էր հարուստներին, խոսում էր պարզ բաներից՝ թալան, կզցնել, պատին ծեփել և այլն։ Դա էդ մակարդակն էր։ Բարձրացե՞լ ա ժողովրդի գիտակցական մակարդակը։ Ոչ։ Կան մարդիկ, որոնք դարձի են եկել, հասկացել են, որ իրենց խաբում է, որ դավաճան է, կան մարդիկ, որոնք ընդունում են, որ մոլորվել են, բայց միջին վիճակագրական քաղաքացին կարո՞ղ է Նիկոլի նմաններին մարդկանցից տարբերակել։ Մեր ժողովուրդը իր սխալների վրա չի սովորել, չի իմաստնացել։
Բայց անգամ այդ պարագայում այսօր հողատու դավաճանի հենարանը մնացել են ֆեյքերն ու զոմբիները, իհարկե, նաև թիմը, որը տեղավորվում է ֆեյքերի կամ զոմբիների մեջ։
Չնայած այն բանին, որ ժողովուրդն ընտրություն կատարել չգիտի, այնուհամենայնիվ, Նիկոլը պետք է հեռանա։ Բայց Նիկոլին պետք է լավ պաշտպանել, որ հանկարծ բան չպատահի, ինքնասպան չլինի։ Նիկոլը պետք է մինչև օր ծերություն ապրի ու ստիպված լինի ամեն օր տեսնել իր նկատմամբ ժողովրդի ատելությունը։ Իսկ նրա համար լավագույն դատավճիռը կլինի պարտադրանքը, որ ամեն օր ջրի Եռաբլուրում հանգչող մեր ազատամարտիկների շիրիմների կողքին տնկված բոլոր ծաղիկները։ Դա նրա համար դատավճիռ կլինի, որովհետև նա այնքան էր ատում մեր տղաներին, որ տարավ մահվան ու հանձնեց նրանց թափած արյունը։