Tert.am-ը գրում է.
Ազգային ժողովի մոտ Ոստիկանության զգուշացումից հետո, որ 5 րոպեից ցուցարարների չհեռանալու դեպքում հատուկ միջոցներ են կիրառելու, արցախցի կանայք, ովքեր Ստեփանակերտից էին, ոստիկանին դիմելով ասացին, որ վարչապետը Նիկոլ Փաշինյանն իրավունք չուներ իրենց փոխարեն որոշում կայացնելու և ստորագրելու Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը։
«Ձեր տունը չեն է վաճառել, մեր տունն են վաճառել, որ տենց հանգիստ խոսում եք: Նա իրավունք չուներ մեր փոխարեն որոշում կայացնելու, կասեմ էդքանը, մեզ անտուն թողեց: Հիմա թող իրենք հավաքվեն գնան Ստեփանակերտում ապրեն: 4000 հազար զոհ ենք տվել: Մեր հարազատներն էլ այնտեղ, հիմա էլ սահմանին են, դեռ 92 թվականից էլ ունենք զոհված հարազատներ, իրենց արածն էլ են էսօրվա դրությամբ պղծել, հիմա էլ էսօրվա էս ջահել- ջիվան տղաների արյունը դեռ չի սառել, իրենք հող են վաճառել»,– ասաց կանանցից մեկը:
Արցախցի կանայք նշեցին, որ հոկտեմբերի 4-ին են Ստեփանակերտից տեղափոխվել այստեղ, մինչ այդ փորձել են այնտեղ ապրել, բայց անհնար էր արդեն. «Անընդհատ ռումբերի տակ, ինչպե՞ս մնայինք, մենք սկի չենք էլ ուզել դուրս գանք, լացելով ենք դուրս եկել մենք մեր քաղաքից»:
Հարցին՝ երբ ե՞ն պատրաստում գնալ Արցախ, ասացին. «Հենց հիմա էլ կգնանք, եթե ասեն չեղյալ են համարում էդ թուղթը: Շուշիից մինչև Ստեփանակերտ 20 րոպե է, մենք թուրքի՞ մեջ աղջիկ երեխա պահենք կամ ընդհանուր այդպես մենք իքներս ինչպե՞ս մնանք»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ