Նախ` ասեմ, որ Ալիևը նույնպես հայտարարեց, որ դեմ չեն խաղաղապահների տեղակայմանը, որին հաջորդեց նաև մեր վարչապետի հայտարարությունը:
Կարևոր ա հասկանալ, որ սրանք ընդամենը հայտարարություններ են: Հայտարարել դեռ չի նշանակում դա իրականացնել, չի նշանակում, որ, վերջ, արդեն վաղը տեղակայվում են խաղաղապահ ուժերը: Մի բան ա հայտարարությունը, լրիվ այլ բան, թե իրականում ինչ ա լինում:
Բացի այդ՝ մենք պետք ա սովորենք տարբերակել, թե ինչու են արվում այս կամ այն քաղաքական հայտարարությունները, ում են ուղղված այդ հայտարարությունները, երբ են արվում դրանք և այլն։
Եվ վերջապես, նման քաղաքական հայտարարությունները տեղավորվում են ընթացիկ քաղաքական խորհրդակցությունների, կողմերի միջև դիրքորոշումների ճշգրտման, հնարավորությունների գնահատման ողջ գործընթացի ու տրամաբանության մեջ։ Չպետք ա այս կամ այն հայտարարությունը վերցնել ու պրոցեսների կոնտեքստից դուրս նայել, ընդունել որպես ելակետ, հիմնարար։