Տորթ Կապուչինո


08:28 , 7 սեպտեմբեր, 2020
Բաղադրիչներ
Պատրաստման եղանակը
  • Խմորի պատրաստման համար շոկոլադը և կարագը փոքր կտորների վերածել, այնուհետև գոլորշու վրա հալեցնել և թողնել, որ սառչի:
  • Ձվի դեղնուցը առանձնացնել սպիտակուցից:
  • Շաքարավազը բաժանել երկու մասի. մի մասը հարել սպիտակուցի հետ, մյուս մասը՝ դեղնուցի հետ:
  • Սպիտակուցը լցնել դեղնուցի վրա և լավ խառնել, որ ստացվի միասեռ զանգված:
  • Ալյուրի հետ խառնել սոդան, վանիլը, կապուչինո սուրճը և աղը:
  • Այս ամենը աստիճանաբար մաղել ձվե խառնուրդի մեջ և խառնել:
  • Ավելացնել այս զանգվածի վրա շոկոլադե խառնուրդը, լավ խառնել և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 30-35 րոպե:
  • Եփելուց հետո խմորը թողնել, որ սառչի, հետո բաժանել երկու մասի:
  • Միջուկի համար ջուրը տաքացնել, մեջ լցնել կամուչինոն և շոկոլադը մանրացված:
  • Եփել գազօջախի վրա այնքան, մինչև կխտանա:
  • Այս խառնուրդը քսել երկու խմորների վրա և խմորները միացնել իրար:
  • Կրեմի համար փափկեցված կարագը հարիչով լավ հարել, աստիճանաբար ավելացնել խտացրած կաթը (տան ջերմաստիճանի), վանիլի փոշին:
  • Լավ հարելուց հետո, դնել սառնարանում, որ սառչի:
  • Սառչելուց հետո քսել տորթի վրա և տորթը դնել սառնարանում:
  • Գլազուրի համար սերուցը տաքացնել, վրան ավելացնել շոկոլադը, թողնել կրակին այնքան, մինչև շոկոլադը կհալչի:
  • Կրակից վերցնելուց հետո թողնել, որ սառչի, այնուհետև տարածել տորթի վրա: