Tert.am-ը գրում է.
Այդ նախագիծը մեզ թվում էր վերջապես բաղձալի փրկօղակ՝ բնականոն հունին անցնելու համար, բայց ես նկատեցի, որ վերստին հոնքը ուղղելու փոխարեն կարող ենք այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք կվնասեն աչքը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը՝ անդրադառնալով արտակարգ դրությունը չերկարացնելու համար երեկ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքին:
«Ինձ համար անհասկանալի մնաց, թե ինչու մարզպետները, քաղաքապետը պետք է իրավունք ունենան կարանտին հայտարարել, և կարծում է, որ նման որոշման իրավունք պետք է ունենա կառավարությունը»,-ասաց նա:
Ըստ նրա՝ շատ սահմանափակումներ իրենց հիմավորության առումով կասկածներ են առաջացնում, քանի որ սահմանափակումների համար ծանրակշիռ հիմքեր են պետք: Անդրադառնալով տուգանքներին, Նարինե Դիլբարյանն ասաց, որ քաղաքացների հետ պետք է համագործակցել, և պետք է մարդկանց նախազգուշացնել, ոչ թե վախեցնել:
«Մենք ճանաչում ենք մարդկանց, որոնք մինչև վերջ բավականին կեղտոտ և հակասանիտարական վիճակում գտնվող դիմակներ կրեցին՝ ընդամենը չտուգանվելու համար: Մեր քաղաքացիների հետ այլ կերպ պետք է խոսել, քանի որ իմ կարծիքով նրանց զգալի մասը բարձր ինքնագիտակցություն ունեցող մարդիկ են, և եթե տեսնում են անկեղծ և հիմնավոր բացատրություն, ենթարկվում են: Ես լուրջ սպասումներ ունեի որ քայլ ենք կատարում բնականության հուն, բայց թևաթափ եղա այս նախագծի ընդունումից հետո»,-ասաց նա և նշեց, որ ընդունված նախագիծը մի խնդիր է, իսկ դրա կիրարկումը՝ մեկ այլ խնդիր, և պետք է տեսնենք, թե ինչպես այն կկիրառվի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ