ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երրորդ անգամ վարակվել է կորոնավիրուսով։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը չորեքշաբթի հայտարարել է, որ Բայդենի հիվանդությունը թեթև է ընթանում։ Նա վստահեցրել է, որ նախագահը նախկինում ստացել է և՛ առաջնային, և՛ խթանող պատվաստումներ։
81-ամյա Բայդենը չորեքշաբթի Լաս Վեգասում մասնակցել է քարոզարշավի միջոցառմանը: Այսօր երեկոյան նա պետք է ելույթ ունենար Լաս Վեգասում, սակայն, ելույթն այժմ չեղարկվել է։
Ժան-Պիեռի խոսքով՝ նախագահը կարանտինում կլինի Դելավերի տանը, սակայն կկատարի բոլոր պաշտոնական պարտականությունները։
Բայդենը մինչ այժմ հրաժարվել է հանել իր թեկնածությունը նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։
Բայդենը մինչ այժմ հրաժարվել է հանել իր թեկնածությունը նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել