ԱՄՆ Կոնգրեսը հայտարարել է, որ Covid-19-ը, ըստ ամենայնի, առաջացել է չինական Ուհան քաղաքի լաբորատորիայում: Այս մասին ասվում է Ներկայացուցիչների պալատի կորոնավիրուսային համավարակի հարցերով ենթահանձնաժողովի 557 էջանոց զեկույցում, որը կազմվել է 2 տարի տևած հետաքննության արդյունքում: Այս մասին գրում է CNN-ը:

«Կորոնավիրուսը ամենայն հավանականությամբ առաջացել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայում», - ասված է փաստաթղթում:

Ըստ զեկույցի հեղինակների՝ Covid-19-ի կենսաբանական բնութագրերը համընկնում են 2019-ի աշնանը Ուհանի վարակաբանության ինստիտուտի հետազոտողների շրջանում նկատված հիվանդության ախտանշանների հետ:

Ենթահանձնաժողովի զեկույցում ասվում է, որ եթե գոյություն ունենային վիրուսի բնական ծագման ապացույցներ, ապա մինչ այժմ դրանք արդեն հայտնված կլինեին:

Նոր զեկույցում ենթահանձնաժողովը նաև մեղադրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ պնդելով, որ այն Չինաստանի Կոմունիստական կուսակցության քաղաքական շահերը վեր է դասել ամբողջ աշխարհի մարդկանց օգնելու իր առաքելությունից և նույնիսկ թույլ է տվել կուսակցությանը վերահսկել վարակի ծագման վերաբերյալ իր հետաքննությունը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել