Ասում են, որ ինչ-որ տեղեր քննարկում են, թե - «եթե ադրբեջանցիները լուրջ հարձակվում էին, բա խի՞ լուրջ ուժեր չէին նախապես կուտակել սահմանին»։
Հլա մի կողմ դնենք, թե ինչ ըսել է լուրջ հարձակում ու լուրջ ուժեր։ Ուրեմն անգամ իրեն հարգող բադակտուցը, էլ չխոսենք հոմոսապիենսի մասին, նման հայտարարություն անելուց առաջ կհետաքրքրվեր, թե իսկ առհասարակ ի՞նչ մշտապես տեղակայված ուժեր ունեն ադրբեջանցիները սահմանին։
Հետաքրքրվողներին զեկուցեմ, որ սահմանի երկայնքով ադրբեջանցիներն իրենց ուժերը բաշխել են 2 պաշտպանական գծով։ 1-ին գծի բրիգադների մշտական տեղակայման վայրերը գտնվում են ռազմաճակատից 5-10կմ հեռավորության վրա (առանձին ստորաբաժանումներ կարող են նաև ավելի հեռու լինել)։ Ադրբեջանցիների 2-րդ գծի բրիգադները տեղայակված են ռազմաճակատից 20-40կմ հեռավորության վրա։
Միջանկյալ նշեմ, որ Նախիջևանը չհաշված՝ Ադրբեջանի բանակն ունի 21 մոտոհրաձգային բրիգադ - էս թիվը հիշեք։
Շարունակելով զեկույցս, նշեմ, որ «Եղնիկներից»-Արաքս հատվածում ադրբեջանցիներն առաջին գծում տեղակայել են թվով 8 մոտոհրաձգային բրիգադ։ Եվս մեկ սահմանապահ ջոկատ (մոտավորապես բրիգադ/գնդի չափ) առաջնագծի հարավում ունի ՊՍԾ-ն։ Ստացվում է՝ ընդհանուր 9 բրիգադ։
Նույն հատվածի 2-րդ գծում ադրբեջանցիները տեղակայել են թվով առնվազն 3 մոտոհրաձգային բրիգադ։ Բացի այդ 2-րդ գծում տեղակայված են նաև ՆԶ ու ՊՍԾ մեկական խոշոր զորամաս (մոտավորապես բրիգադ/գունդ մեծության)։ Գումարային ստացվում է 5 բրիգադ։
Եվ այսպես՝ բանակի իր 21 բրիգադներից 11-ն Ադրբեջանը տեղակայել է «Եղնիկներ»-Արաքս հատվածում գումարած 3 բրիգադի չափ ուժ այլ կառույցներից։ Սրանից ավել ուժերի ի՞նչ ուրիշ կուտակում են մարդիկ ակնկալում։ Ամեն ինչ վաղուց կուտակված է։