Առողջ ճարպերի օգտագործումն էական նշանակություն ունի առողջության համար: Goodhouse.ru-ի հաղորդմամբ՝ դրանք կարող են արգելակել բորբոքային պրոցեսների զարգացումը, նպաստում են սիրտ-անոթային համակարգի առողջությանը և նույնիսկ ազդում տրամադրության վրա: Առողջ ճարպերն անհրաժեշտ են նաև խոլեստերինի մակարդակը, նյութափոխանակությունը կարգավորելու, ինչպես նաև որովայնի հատվածում ճարպակալումը կանխարգելելու համար. գործոն, որը մեծացնում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Կարևոր է սննդակարգ ներառել առողջ ճարպեր, հակառակ դեպքում կարող եք վնասել առողջությանը:

Չեք կարողանում նիհարել: Ճարպերն արագ ու արդյունավետ այրելու համար օրգանիզմը պետք է բավարար քանակով ճարպ ստանա: Եթե ցանկանում եք, որ դիետան ու մարզումներն արդյունքներ ապահովեն, հարկավոր է առողջ ճարպերով հարուստ մթերք օգտագործել: Հակառակ դեպքում կարող եք հասնել մի կետի, երբ քաշը նվազեցնելը չափազանց բարդ կլինի:

Մշտապես ուտելու ցանկություն ունեք: Ճարպերը հագեցնում են, և հագեցածության զգացումը պահպանվում է բավական երկար ժամանակ: Բացի այդ՝ ճարպերն անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն աշխատանքի համար, և եթե դրանց քանակը բավարար չէ, կարող եք կրկին ու կրկին ուտելու ցանկություն ունենալ:

Մաշկի չորություն: Եթե երկար ժամանակ չեք անցկացնում արևի ճառագայթների տակ, տանն ու գրասենյակում խոնավության մակարդակը բավարար է, պարբերաբար խոնավեցնող կրեմներ եք օգտագործում, սակայն մաշկը շարունակում է շատ չոր մնալ, ամենայն հավանականությամբ՝ օրգանիզմին չի բավարարում ճարպերի մակարդակը:

Էներգիան չի բավականացնում: Եթե էներգիան մշտապես չի բավականացնում, հարկավոր է ուշադրություն դարձնել խնդրին և առաջին հերթին շտկել սննդակարգը: Դրանում պետք է բավարար քանակով առողջ ճարպեր, սպիտակուցներ և ածխաջրեր ներառված լինեն:

Կենտրոնանալու խնդիրներ: Ուղեղ՝ ևս մեկ օրգան, որի աշխատանքի համար ճարպեր են հարկավոր: Բավարար քանակով ճարպեր օգտագործեք գեղեցիկ և առողջ լինելու համար: Սննդակարգ ներառեք ձիթապտղի յուղ, ընդեղեն, ձուկ:

Վիտամինային հավելումներն ազդեցություն չեն ունենում: Այս խնդիրը ևս կարող է ճարպերի անբավարար քանակի հետևանք լինել: Այնպիսի կարևոր վիտամիններ, ինչպիսիք են A, D, E, K վիտամինները, լավ չեն յուրացվում՝ առանց բավարար քանակով ճարպերի:

Միշտ մրսում եք: Ճարպի բարակ շերտն օգնում է կարգավորել մարմնի ջերմաստիճանը, հարմարվել ջերմաստիճանին: Եթե այս շերտը չի բավականացնում, հարկավոր է սննդակարգ ներառել առողջ ճարպեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել