Shantnews.am-ը գրում է․

Օրգանիզմում վիտամին D- ի պակասը կարելի է նկատել ոսկորների նկատելի փափկության և գիշերային ցավերի միջոցով: Այս մասին հայտնում է Express թերթը՝ հղում անելով բրիտանացի բժիշկներին:

Նշվում է, որ վաղ փուլերում դեֆիցիտը սովորաբար զարգանում է առանց ախտանշանների և կարող է հայտնաբերվել միայն ռենտգենյան ճառագայթների կամ ախտորոշիչ հետազոտությունների միջոցով:

Վիտամին D-ի պակասության նշաններն են կոնքի, գոտկատեղի ցածր, ոտքերի, ազդրերի և կողերի բութ ցավերը, որոնք ուժգնանում են գիշերը կամ ոսկորների վրա ճնշում գործադրելիս:

Մասնագետներն ընդգծել են, որ պաթոլոգիան վտանգավոր է տարեցների համար, քանի որ այն առաջացնում է կոտրվածքներ և օստեոպորոզ:

Վիտամին D- ի ամենօրյա պրոֆիլակտիկ ընդունումը կարող է օգնել կանխել դեֆիցիտը: Դրա ճիշտ օգտագործումը կապահովի ոսկորների խտությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել