Եթե հավատանք Դարվինի տեսությանը, ապա մեր նախնիները եղել են կապիկները: Դրան հավատալը կամ չհավատալը յուրաքանչյուր մարդու իրավունքն է: Սակայն կան որոշ ապացույցներ այն բանի, որ այս տեսությունն իսկապես համապատասխանում է իրականությանը: Այսպես, մարդն իր օրգանիզմում ունի օրգաններ, որոնք էվոլյուցիայի ընթացքում կորցրել են իրենց բուն նշանակությունը: Դրանք կոչվում են մարդու ռուդիմենտար օրգաններ: Ռուդիմենտար оրգանները սկզբնավորվում են սաղմնային զարգացման ժամանակ, բայց լրիվ չեն զարգանում։ 

Պոչուկ

Այս օրգանն ինչ-որ ժամանակ պոչ է եղել: Մեր նախնիների համար այն ծառայել է որպես մարմնի հավասարակշռությունը պահպանող և սոցիալական ազդանշաններ տվող օրգան: Սակայն այսօր այն այլևս նման նշանակություն չունի և պարզապես միացնում է մկաններն ու փոքր տազ:

Ապենդիքս

Կույր աղիքի այս հատվածն օգնել է մեր նախնիներին մարսել կոշտ սնունդը: Սակայն այսօր մարդիկ դրա կարիքն այլևս չունեն: Հաճախ կլսեք, որ մարդիկ հեռացնում են կույր աղիքի այս ծայրային հատվածը: Նախկինում, երբ բժշկությունն այնքան էլ զարգացած չէր, ապենդիքսի պատճառով բազմաթիվ մարդիկ էին մահանում:

Իմաստության ատամ

Նախկինում իմաստության ատամները կարևոր գործառույթ էին իրականացնում. դրանք օգնում էին ավելի լավ ծամել սնունդը, և սա ևս կապված էր չափազանց չոր սնունդ ընդունելու հետ: Իսկ այսօր շատ երեխաներ անգամ ծնվում են առանց իմաստության ատամների: Առաջ մարդկանց ծնոտներն ավելի մեծ էին ու հարմարավետ՝ իմաստության ատամների տեղավորման համար: Սակայն այսօր մեր ծնոտների չափերը փոքրացել են, հետևաբար այդ ատամների համար բավարար տեղ այլևս չկա: Այսինքն՝ դրանք չեն աճում այնտեղ, որտեղ հարկավոր է:

Ականջների մկաններ

Այս մկանները մեր նախնիներին օգնել են շարժել ականջները՝ զոհի կամ գիշատչի մոտենալու ձայներն առավել լավ լսելու համար: Սակայն ժամանակակից աշխարհում, բնականաբար, դրա կարիքն այլևս չկա: Այո, որոշ մարդիկ կարողանում են շարժել ականջները, սակայն այն հազվագյուտ երևույթ է և այլևս անիմաստ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել