Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի Հայաստանի Հանրապետության տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը:
Նա նշել է, որ ասում են՝ արտահանման ժամանակ պտուղ-բանջարեղենում հայտնաբերվել է թրիպս: ՍԱՏՄ ղեկավարը պարզաբանել է՝ թրիպսը մարդու կյանքին, առողջությանը որևէ վտանգ չի ներկայացնում:
«Չի կարող մի մթերք, որում, ըստ լաբորատոր փորձաքննության, մոնիտորինգի կամ ստուգման հայտնաբերվի վտանգավոր սնունդ, չթույլատրվի արտահանել այլ երկիր, բայց վաճառվի ՀՀ տարածքում։ Նմանատիպ դեպք չի կարող արձանագրվել»,- հավելել է նա։
Պետրոսյանն ընդգծել է՝ եթե սննդամթերքը համարվում է վտանգավոր, հանվում է շրջանառությունից և գնում է ոչնչացման, այլ մեթոդ չկա:



