Էվոլյուցիայի ընթացքում մարդու շատ օրգաններ ևմարմնի մասեր կորցրել են իրենց սկբնական նշանակությունը և վերածվել անպետք հատվածների։
Ապենդիքս
Ամենայն հավանականությամբ մարդկանց գերակշիռ մեծամասնությունն այսօր տեղյակ է, որ ոպենդիքսն այլևս պետք չէ մարդուն։ Շատ տարիներ առաջ այն օգնում էր մարսել բջջանյութով հարստ սնունդը։ Նախկինում ողնաշարավորները, այդ թվում՝ մարդիկ, հիմնվում էին այդ օրգնաի վրա, սակայն ժամանակի ընթացքում այն մեզ համար կորցրեց իր հիմնական գորառույթը. մարդիկ անցան առավել բազմազան սննդակարգի և այլևս չունեն շատ կոպիտ սննդի կարիք։ Անգամ նման պարագայում, սակայն, ապենդիքսը լիովին անպետք համարել չի կարելի, քանի որ հաճախ դրանում հաստատվում են օգտակար բակտերիաներ։
Ուժեղ ծնոտ և իմաստության ատամներ
Հաստ ծնոտային մկաններով խոշոր ծնոտն անհրաժեշտ է, որպեսզի հնարավոր լինի ատամներով կոպիտ սնունդ ծամել։ Ժամանակի ընթացքում մեր ծնոտները փոքրացել են ու բարակել, հենց այդ պատճառով էլ այսօր խնդիրներ ունենք իմաստության ատամների հետ կապված։ Վերջիններս նախկինում արմատային ատամների դեր ունեին։ Ժամանակակից սնունդը չափազանց փափուկ է, և այսօր այլևս մարդիկ չունեն իմաստության ատամների կարիք։
Պոչուկ
Մարդու էմբրիոնի զարգացման 5-8 շաբաթական շրջանում արդեն իսկ նկատվում է իրական պոչ։ Սակայն երբ մարդը լույս աշխարհ էր գալիս, այն անհետանում է. ողերը միաձուլվում են և կազմավորում պոչուկ։ Պոչուկային ոսկրերն օգտակար էին շարժման ժամանակ մարմնի ստաբիլիզացիայի համար, սակայն երբ մարդն սկսեց երկու ոտքի վրա քայլել, դրա անհրաժեշտությունն այևս վերացավ։ Պոչուկն ինքնին անպետք է, սակայն երբեմն երեխաները լույս աշխարհ են գալիս նաև ռուդիմենտար պոչով, որը հեռացվում է պարզ վիրահատության միջոցով։
Բրգաձև մկան
Այս մկանը գտնվում է մարդու փորի ներքևի հատվածում։ Շատերի մոտ այն անգամ բացակայում է, սակայն գոյություն ունեն նաև այնպիսի մարդիկ, որոնք նման երկու մկան ունեն։ Դրանք ոչ մի կերպ չեն ազդում որովայնի մկանային համակարգի վրա։