Shantnews.am-ը գրում է․
Նոր Օռլեանի «LSU Health» համալսարանի պաթոլոգոանատոմները հայտնաբերել են մարդու օրգանիզմի վրա Covid-19-ի անսպասելի ազդեցություն: Այս մասին հայտնում է EurekAlert-ը:
Նոր վիրուսը կարող է ախտահարել ցանկացած օրգան: Բժիշկները հետազոտել են կորոնավիրուսից մահացած 22 մարդու օրգան-համակարգերը: Ի դեպ, նրանց մեծ մասն ունեցել է շաքարային դիաբետ, ճարպակալում, զարկերակային գերճնշում: Պարզվել է, որ վիրուսն իսկապես կարող է ախտահարել սիրտը, սակայն այն ընտրում է ոչ թե մկանները, այլ մանր արյունատար անոթները:
Նշվում է, որ այս հետազոտությունը կարող է նոր խթան հանդիսանալ սրտի աշխատանքի վրա վիրուսի ազդեցության ուսումնասիրության համար:
Համարվում է, որ վիրուսից ավելի վտանգավոր են հետևանքները, որոնց բախվում է մարդը հիվանդությունից հետո: Նշվում է, որ կարող է առաջանալ թոքային ֆիբրոզ, որը քաղցկեղից ավելի վտանգավոր է: