Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Ալեքսանդր Լուկաշենկոյին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Փաստորեն, Հայաստանում «ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» խոսացող մարդը ոչ միայն չի ընդունում «Բելառուսի ժողովրդի ապստամբության իրավունքը», այլ նաև ընդունում է Բելառուսի իշխանությունների լեգիտիմ իրավունքն ուժի կիրառմամբ կանխել հնարավոր «սահմանադրական կարգի տապալման փորձը»: Բայց սրա հետ մեկտեղ նա չի ընդունում Հայաստանի իշխանությունների իրավունքը, որոնք մարտի 1-ին նույնպես կանխում էին սահմանադրական կարգի տապալման փորձը։

Ոչ ոք չէր կարող այսպես հեղինակազրկել Փաշինյանի իշխանության ֆունդամենտալ գաղափարներից մեկը, որի համաձայն՝ նա «Մարտի 1-ի» վարչապետն է և որ նա իրացնում է «ապստամբության իրավունքից» օգտված քաղաքացիների իրավունքները։

Հ.Գ. Ի դեպ, ինչու՞ Նաիրի Հունանյանը դեռ ազատության մեջ չէ, չէ՛ որ նա էլ, իր կարծիքով,1999 թվականի հոկտեմբերի 27-ին իրացրեց «ապստամբելու իր իրավունքը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել