Լուլուն Ադրբեջանի համար փաստաբանություն է արել՝ ջանալով հետ չմնալ իր վայ գործընկերներից: «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը, որը Բաքուն հետևողականորեն ինստիտուցիոնալացնում է և արդեն հասցրել է Վաշինգտոն՝ նպատակ ունենալով տարածքային պահանջ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, Սփյուռքի դաշնակցական կառույցների հայանպաստ միջոցառումներով արդարացնելը մատնում է Լուլուի տգիտությունը. Սփյուռքը պայքարում է պատմական արդարության, Ցեղասպանության ճանաչման և Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանման, արցախցիների վերադարձի լեգիտիմ իրավունքը պաշտպանելու համար՝ գործելով միջազգային իրավունքի շրջանակներում այն դեպքում, երբ Բաքուն ուղղակի սպառնում է ՄԱԿ-ի անդամ պետության գոյությանը՝ դրա համար կեղծիքի վրա հիմնված քարոզչական թեզեր բստրելով: Հետևաբար՝ սրանց միջև հավասարության նշան դնելն առնվազը թրքություն է՝հատկանիշ, որից լուլուները չեն նեղվում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5793
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



