Կառավարության նիստում Նիկոլը փաստացի շանտաժի է ենթարկել ԵԱՏՄ-ն՝ հայտարարելով, որ բացատրությունների է  սպասում. ուզում է՝ ասեն՝ կա՞ նման կառույց, թե՞ չկա: Նիկոլին դուր չի եկել տնտեսական սահմանափակումները և նա որոշել է ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ քննարկման առարկա դարձնել առկա ռիսկերը, քանի որ այն, ինչ որ կատարվում է Հայաստտանի հետ, կարող է կատարվել նաև մյուսների հետ:
 
Սա հարված է՝ թիկունքից: Սա նշանակում է, որ Նիկոլը փորձում է կատարել Արևմուտքի հանձնարարությունն ու հակառուսականությամբ վարակել նաև ԵԱՏՄ մյուս անդամ երկրներին: Նա պահանջում է, որպեսզի ԵԱՏՄ երկրները հնարավորություն ունենան «յոթ մոր կաթ ծծել»՝ ՌԴ-ի հանդեպ չունենալով պարտավոություններ: Նիկոլը, ըստ էության, փորձում է հայ-ռուսական երկկողմ տնտեսական լարվածությունը վերածել գլոբալ խնդրի. ուզում է յուրատեսակ  կոալիցիա ձևավորել Մոսկվայի դեմ՝շատ լավ իմանալով, որ ասենք նույն Ղազախստանը ևս երբեմն բախվում է նմանատիպ խնդիրների։ Ավելին՝ Նիկոլը վստահ է, որ իր այս քայլը մեծ ռեզոնանս է առաջացնելու ԵԱՏՄ-ում, և ինքը միայնակ չի մնալու այս հարցում: Եթե կառույցը չի ծառայում նրան, ինչին կոչված է, ապա դրա գոյությունը, բնականբար, դառնում է անիմաստ:
 
Մյուս կողմից՝ այս ամենն ունի նաև ներքաղաքական կոնտեքստ. Նիկոլն իր տապալումների համար մեղավոր է նշանակում ԵԱՏՄ-ին՝ խուսափելու ներքին քննադատությունից: Նա չի հաականում, սակայն, որ չի կարողանալու խուսափել քննադատվելուց, քանի որ եթե նույնիսկ խնդիրներն առաջացնողը ԵԱՏՄ-ն է, ապա նման վարքի սկզբնապատճառը, մասնավորապես, Նիկոլի վարած ուկրաինասիրական քաղաքականությունն է. Զելենսկին այս ամենը տեսնում ու մխիթարվում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել