Հայտնի է  դարձել, որ Նիկոլի ԱԽՔ Գրիգորյան Արմենը հունիսի 24-25-ն աշխատանքային այցով մեկնելու է Լեհաստան. մասնակցելու է Ուկրաինայի վերականգնման համաժողովին:
 
Ինչպես հայտնի է Նիկոլը խոստանում է շուտով մեկնել Մոսկվա ու լուծել ռուս գործընկերների հետ բոլոր հարցերը: Իշխանությունները հատկապես ընտրարշավի ժամանակ էին խոստտանում արագորեն լուծել արտահանման հետ ծագած խնդիրները՝ վստահեցնելով, թե Նիկոլը կկարողանա Պուտնի հետ այնպես բանակցել, որ խնդիրներն արագորեն կարգավորվեն: Ռուսաստանից հայտնել են, որ Մոկսվա կատարելիք Նիկոլի այցի հետ կաված դեռ ոչինչ պարզ չէ, սրան զուգահեռ, արտասահմանյան մամուլը գրել է, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն է  շուտով գալու Հայաստան: Այս ֆոնին հայտնի է դառնում, որ ԱԽՔ Գրիգորյան Արմենը որոշել է նման քայլի դիմել:
 
Թող ոչ ոք չկասկածի, որ ԱԽՔ-ի լեհական այցը հերթական հարվածն է դառնալու՝ հայ-ռուսկան հարաբերություններին. Ուկրաինայի վերականգնման համաժողովը բարձր մակարդակի միջազգային ամենամյա հարթակ է, որը նվիրված է պատերազմի հետևանքով Ուկրաինայի կրած վնասների վերականգնմանը, տնտեսության կայունացմանը և ինստիտուցիոնալ բարեփոխումներին, սակայն այն նաև քաղաքական և գաղափարական պլատֆորմ է, որտեղ հավաքվում են Ուկրաինային աջակցող արևմտյան կոալիցիայի պետությունները: ԱԽՔ-ի  քայլն անխուսափելիորեն մեկնաբանվելու է որպես Զելենսկու հետ ինստիտուցիոնալ համերաշխություն և Ռուսաստանի գործողությունների դատապարտում։ Այսինքն՝ Հայաստանը դառնում է ՌԴ համար թշնամական ճամբարի լիարժեք անդամ՝Հայստանի համար դրանից բխող էքզիստենցիալ մարտահրավերներով:
 
Նիկոլին ի՞նչ. ժողովուրդն է հետևանքները կրելու ու տառապելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել