Զարեհ Սինանյանն էսօր ասելա, թե բա «պետք է ստեղծենք մի իրականություն, որ ապագայում Հայաստանը դարձնենք հայրենիք արաբների, ասորիների և այն ազգերի համար, որոնք վտանգ չեն ներկայացնում մեր ազգային անվտանգությանը»։

Օրինաչափորեն սա առաջացրելա հակազդեցություն։ Ընդ որում՝ Զարեհ Սիմոնյանն ինքը, մեղմ ասած, վստահության արժանի կերպար չի։

Բայց, մի պահ վերանանք հեղինակի անձից։ Ինքն իրենով այս միտքը ոչ միայն սարսափելի չէ, այլև անհրաժեշտ է։ Հայաստանի դեմոգրաֆիկ խնդիրներն առանց մեխանիկական ներգաղթի հնարավոր չէ լուծել։ Բայց խնդիրն այն է, որ սփյուռքի հայերը Հայաստան չեն գա։ Նրանք, ովքեր պատրաստ էին Հայաստանը նախընտրել դրսի բարեկեցիկ կյանքից, վախուց են տեղափոխվել։ Տեղափոխվել են նաև այլընտրանք չունեցողները․ պատահարից պատահար։

Իրականում նույնիսկ եթե գային էլ, դա հարցը չէր լուծի, քանի որ մեր խնդիրների աղբյուրը տասնամյակներ շարունակվող ցածր ծնելիությունն է, իսկ հայերն ամբողջ աշխարհում աչքի չեն ըկնորն այլևս անհնար է բնականորեն շտկել։

Դժվար չէ նկատել, որ ասվածից բխում է, որ մեր դեմոգրաֆիան շտկելու համար անհրաժեշտ է մեխանիկական ներգաղթ՝ մեզնից բարձր ծնելիություն ունեցող տարածաշրջաններից։

Մեր բախտից նման պոտենցիալ կա։ Շատ չէ, բայց կա։ Մերձավոր Արևելքի քրիստոնյա բնակչություն ու եզդիներ։ Այնպես չի, որ այս խմբերը երազում են Հայաստանի մասին, բայց նրանք այն փոքրաթիվ խմբերից են, ում Հայաստանն առաջարկելու բան ունի - անվտանգություն ու ազատություն։ Իհարկե, այս խմբերի համար էլ Արևմուտքն ավելի նախընտրելի հանգրվան է, ինչպես և հայերի, բայց Հայաստանն էլ միանգամայն ընդունելի տարբերակ է։

Կարևոր է, որ նշածս խմբերը ոչ միայն որոշակի կրոնա-մշակութային ընդհանրություններ ունեն մեր հետ, այլև այն, որ ի սկզբանե թշնամական տարր չեն։

Հասկանալի է, որ ներգաղթը պիտի լինի մշակված ծրագրով - պիտի ֆիլտրվեն անցանկալի տարրերը, առավելություն տրվի երիտասարդներին, մարդկանց պիտի հայերեն սովորեցնել (իսկ ռուսերեն՝ չսովորոցնել), պիտի բնակարան կառուցելու/ձեռք բերելու ողջամիտ պայմաններ տրամադրել ևն, ևն։ Կարևոր է՝ թույլ չտալ էթնիկ գետտոների ձևավորումը (սա, ի դեպ, ակտուալ է նաև հնդիկների համար)։ Այդ մարդիկ՝ պահպանելով ու զարգացնելով իրենց էթնիկ ինքնությունը, քաղաքականապես պիտի դառնան հայ (ինչպես օրինակ բուրյաթներն են Ռուսաստանում, եզդիներն, ասորիները ու մասամբ նաև մոլոկանները Հայաստանում)։

Նշածս խմբերից բացի Հայաստանը որոշ չափով հետաքրքիր է նաև Իրանում սահմանափակումներից հոգնած իրանցիների համար, բայց այս ուղղությունը կակ ռազ խրախուսել չարժի։

Հիմա քանակի մասով։ Այնպես չի, որ Հայաստան եկողների հերթ պիտի սպասել։ Եթե հաջողվի մի քանի տասնյակ հազար մարդ բերել, դա կլինի փայլուն արդյունք։ Իսկ Հայաստանի պոտենցիալը առանց ցնցումների ու լարվածության օտար էթնիկ տարր ինտեգրելու հարցում իմ կարծիքով մինչև 100-120 հազար մարդ է, այսինքն՝ բնակչության մոտ 3-4 տոկոս։

Հ․Գ․
Ու հիշեք, որ հայը ոչ թե նա է, ում ծնողներն են հայ, այլ՝ նա, ում երեխաներն են հայ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել