Ամուլսարի ճանապարհները փակած խմբակի գործերը լավ չեն։ Գիշերը պահնորդական խումբը տարածքից հանել, շպրտել ա դրանց դոմիկը և տեղադրել է իր պահակակետը: Օրավարձով բնապահպանների քարոզիչ Գեբելսը (Շիրակ Բունիաթյան) առավոտից կոչ է անում գնալ ու մարտնչել հանուն բնության, իրականում՝ հանուն իրենց աշխատավարձի: Քարոզչական տրյուկներ ա օգտագործում, ասում է, որ պահնորդներն ադրբեջանցի են, սա էլ հայ-ադրբեջանական պոստ է: Գեբելսը կոչ է անում գալ, հավաքվել ու վերականգնել ստատուս քվոն: Մարզի ոստիկանապետը հաստատում է, որ այդ տարածքը սեփականության իրավունքով պատկանում է Լիդիանին: Ու իմանաք, որ սեփականության նկատմամբ ոտնձգությունը պատժվում է քրեական օրենսգրքով: Եթե դուք մասնակցեք պլանավորվող սադրանքներին, ու ձեզ ձերբակալեն, բնապահպանները հաստատ ձեզ պերեդաչի չեն բերելու: Մի տրվեք սադրանքների ու թույլ տվեք խնդիրը լուծել օրենքի շրջանակներում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել