Տարիներ առաջ Ամուլսարի հանքի հարցը վերածվել էր գրեթե Հայոց հարցի պես մի բանի: Ավելին՝ շատերը կհիշեն, թե ինչպես էին Նիկոլն ու հիմա նրա թիմում ծվարածները, օրինակ՝ ՔՊ-ական Բաբայան Նարեկի նույնքան ՔՊ-ական կնիկ Նազարյան Լենան իրենց «ճղում»՝ պահանջելով չեղարկել Ամուլսարի շահագործմանն առնչվող բոլոր ծրագրերը: Հարց է առաջանում՝ ի՞նչ փոխվեց հանկարծ, որ Ամուլսրաի շահագործումը կրկին համարվեց անվտանգ: Այլ՝ավելի թարմ գիտական ուսումնասիրություների հիման վրա՞ են արվել նման եզրահանգումներ, թե՞ գիտական տվյալները նույնն են, պարզապես քաղաքական նպատակահարմարության հարց է ի հայտ եկել:
Կասկած չկա, որ Ամուլսարի հարցը այլևս շոշափում է Հայաստանում իշխանության հարցը: Կորցնելով լեգիտիմությունն ու ատելի դառնալով հայ ժողովրդի ջախջախիչ մեծամասնության համար՝ Նիկոլն այժմ ստիպված է լինելու կատարել դրսից իջեցված բոլոր հրամաները՝ անկախ դրանց տեսակից ու վտանգավորության աստիճանից: Ըստ էության՝խնդիր են դրել նրա առաջ՝ եթե ուզում է յուր իշխանությունը երկարաձգել, պետք է «կանաչ լույս վառի» Ամուլսարի ծրագրի առաջ, իսկ 12,5%-ն էլ ըռխովն են շպրտել՝ հարցը փիառելու, թրաշը մի փոքր յուղոտելու համար:
Բայց մի՞թե Ամուլսարի հարցն է միայն խնդրահարույց, իսկ նույն ԶՊՄԿ-ի տված բնապահպանական վնասենրի համար ո՞վ է կրելու պատասխանատվություն:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/144
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել