Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ՔՊ-ական Նազարյան Լենան գլխապատառ ճողոպրում տեսախցիկներից՝ խուսափելով պատասխանել լրագրողի հարցին, թե տեղյա՞կ է, արդյոք, որ Ամուլսարի հանքը շահագործվում է:
Ինչպես հայտնի է, նախքան Նիկոլի արկածախնդրության պատճառով իշխանության մեջ հայտնվելը Նազարյան Լենան՝ մեկ այլ ՔՊ-ական Բաբայան Նարեկի կնիկը, բնապահպանական ակտիվիստ էր՝ մասնավորապես՝ «Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնության անդամ՝ հանդես գալով հօգուտ հայրենի բնության պահպանման ու այն գաղափարի ջատագոմամբ, որ հանքերին կա այլընտրանք:
Թե ինչու է Նազարյան Լենան ճողոպրել լրագրողի հարցից, իհարկե, բացատրելի է. Ամուլսարին վերաբերող հարցին նա չունի պատասխան, նա չի կարող արդարացնել մի բան, որի դեմ ինքը պայքարել է, որի միջոցով, ըստ էության, քաղաքական կարիերա արել, հասել Ազգային ժողով, մարդուն էլ սարքել Նիկոլի թիմի անդամ:
Անշուշտ, ոչ միայն Նազարյան Լենան,այլև մյուս ՔՊ-ականներից շատերը խնդիրներ ունեն՝ անցյալի ու ներկայի միջև առկա անհամապատասխանությամբ պայմանավորված: Օրինակ՝ ո՞վ կարող էր պատկերացնել, որ 2018-ին սիրո ու հանդուրժողականության մասին քարոզող Նիկոլը ընտրություններին կարող էր մուրճը սարքել դրանց յուրատեսակ սիմվոլ՝ սպառնալով «փռել ասֆալտներին» ու «ծեփել խատերին» կամ նախընտրական խոստման տեքստերում վստահեցնել, որ չեն դադարելու պայքարել հանուն Արցախի, իսկ դրանից հետո կագնել ու պնդել, որ Արցախը չի կարող դուրս գտնվել Ադրբեջանի կազմից և այլն:
Հիմա ժամանակները փոխվել են, Լենան էվոլյուցիայի է ենթարկվել՝ չցանկանալով պատասխան տալ իր անցյալի, արած-չարածի կամ ավել-պակաս խոսացածի համար, բայց գալու է այն օրը, երբ ոչ թե լրագոնղների, այլ օրենքի ներկայացուցիչների առաջ են սրանք ստիպված լինելու պատասխան տալ:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1412
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել