Ակնհայտ է, որ ինչպես Անոն, այնպես էլ Նիկոլի մյուս զինակիցները խորապես թքած ունեն Հայաստանի էկոլոգիայի էլ, հայերիս առողջության էլ, ասենք նույն Ջերմուկի ապագայի վրա էլ. խնդիրը դրված է ամեն գնով պահպանել իշխանությունը, և եթե կարիք լինի հանուն դրա Սևանն էլ փոզմիշ անել, սրանք կգնան այդ քայլին՝ միայն թե Նիկոլը չկորցնի «լեգիտիմությունը»: Միանշանակ է, որ Ամուլսարի շահագործման իմաստն առավելապես քաղաքական է, իսկ իրական տնտեսական օգուտների մասին հաշվարկները՝ չորրորդական:
Անոն խոստանո՞ւմ է, որ եթե հանկարծ պարզվի, որ հանքի շահագործման պատճառով Ջերմուկի ջրերը դառնումեն խմելու համար ոչ պիտանի, ինքն ու իր գերատեսչությունն ամեն ինչ կանեն՝ հանքի շահագործումը կասեցնելու: Իրականում անոները ոչինչ էլ չեն խոստանում, քանի որ Հայաստնն իրենց երկիրը չեն համարում. սա նրանց համար մի խոպան տարածություն է, որից նրանք ուղղակի փող են տաշում՝ այն թուրքին հանձնելու հեռահար նպատակով, կուտակածը դրսերում վայելելու երազանքով:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1378
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել