Իշխանությունն ամենաբարձր օղակների մակարդակով ամեն բան անում է Ամուլսարը հանք դարձնելու ուղղությամբ: Ամեն բան: Ամեն անբարոյական բան: Ամեն բարոյապես ազգադավ բան: Ամեն դավադիր դավաճան ներքին թշնամուն և սեփական երկիրը միայն ծախու տարածք դիտարկող ուժին հատուկ բան: Ամեն բան: Եվ անում է դա՝ օգտվելով համաճարակից:

Համընդհանուր մոբիլիզացիա է անհրաժեշտ:

Ազգադավ ուժերը բռնել են երկիրն արագ կործանման տանելու ճանապարհ: Մեր չեզոքությունն այլևս հանցագործության է համահավասարվելու:

Լռելը նշանակում է հանցակից դառնալ Հայաստանի ոչնչացմանը:

Ամուլսարը սար է մնալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել