Խորը ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է մանկական վիրաբուժության գծով
«Շենգավիթ» ԲԿ գլխավոր տնօրենի տեղակալ, մանկական վիրաբույժ Ավթանդիլ Նիկիտիի Հարությունյանը։

Նա իր մասնագիտական ամբողջ ուղին նվիրել է մանկական առողջության պահպանմանը՝
լինելով նվիրված բժիշկ, պատասխանատու ղեկավար և սիրված գործընկեր։

Իր բարձր մասնագիտական պատրաստվածությամբ, մարդկային վերաբերմունքով
և մանկական վիրաբուժության զարգացմանն ուղղված գործունեությամբ Ավթանդիլ Հարությունյանն արժանացել էր գործընկերների, ծնողների և փոքրիկ պացիենտների վստահությանը։

Ավթանդիլ Հարությունյանի անունը կմնա մեր կենտրոնի պատմության մեջ` որպես բժշկի կոչման հանդեպ հավատարմության, բարոյական բարձր արժեքների
և մարդասիրության օրինակ։

«Շենգավիթ» ԲԿ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանը և ողջ բուժանձնակազմը ցավակցում են ընտանիքին, հարազատներին և բոլոր նրանց, ովքեր ունեցել են նրան ճանաչելու և նրա հետ աշխատելու պատիվ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել