Ադրբեջանի նախագահը վերջին շրջանում սկսել է ակտիվորեն անդրադառնալ հայաստանյան իրողություններին, Հայաստանի ներկա և նախկին իշխանություններին:
Պատճառները և նպատակները պարզ են․
Ադրբեջանում նկատվող տնտեսական լուրջ խնդիրների և նկատվող ներքին խմորումների ֆոնին, նախազգուշանալով հնարավոր սոցիալական պայթյունից, փորձ է արվում սեփական հանրության համար` հնարավորինս արժեզրկելով ժողովրդավարությունը, բարեփոխումները, հեղափոխությունը:
 Բավական ուշադիր դիտարկելով Հայաստանում ձևավորված քաղաքական իրողությունները` Ալիևը փորձում է «գործոն» դառնալ հայաստանյան ներքաղաքական գործընթացներում` մեծացնելով այստեղ քաղաքական լարվածությունը:

Ի՞նչ անել:

Ստեղծված իրավիճակում, ի թիվս տարբեր հակաքայլերի, անհրաժեշտ է համահայաստանյան երկու լուռ կոնսենսուս.

1. Հայկական ԶԼՄ-ները ցանկալի է՝ գիտակցեն Ալիևի խաղը և չդառնան գործիք այս գործընթացում` որդեգրելով մի կարևոր սկզբունք` Ալիևի նմանատիպ մանիպուլյացիաները չտեղափոխել հայկական լրատվադաշտ:
2. Քաղաքական ուժերի միջև ևս անհրաժեշտ է լուռ կոնսենսուս` չշահարկել Ալիևի թեզերը ներքաղաքական պայքարում և ձևավորել որոշ կարմիր գծեր:
Հայաստանի ազգային շահերը գերակա են ցանկացած քաղաքական շահից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել