Թուրքիայի նախագահի աշխատակազմի բարձրագույն խորհրդատվական մարմինը նիստ է գումարել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ։ Եվ ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ 5 ժամ տևած այդ դռնփակ խորհրդակցության ընթացքում քննարկվել է Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ հայկական լոբբիի դեմ իրականացվելիք քայլերը։
Ըստ երևույթին, նման քննարկումը նշանակում է, որ պետք է ակնկալել միջազգային ասպարեզում Թուրքիայի ակտիվացում։ Թուրքական պետությունը հնարավորություն ունի ահռելի ռեսուրսներ ներդնել հակահայկական քարոզչության համար, սակայն հարցը նրանում է, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի հայկական կողմը։ Կարծում եմ, որ այս թեման ամենաբարձր մակարդակով պետք է քննարկման առարկա դառնա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել