«Իմ քայլը» խմբակցության մի խումբ անդամներ ու մարզպետներ խորհրդարանում այսօր հերթական անգամ հանդես են եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ մտաժայթքումներով: Նրանցից յուրաքանչյուրին առանձին-առանձին անդրադառնալը չափից դուրս մեծ պատիվ կլիներ վերջիններիս համար: Պարզապես խղճում եմ ձեզանից յուրաքանչյուրին, որ չեք տեսել պատից կախ, իսկ հիմա միանգամից տեսել եք ճակատից կախ: Ցավում եմ, որ իշխանություն կոչվող խաղալիք եք գտել ու աջուձախ խաղում եք դրանով ձեր մանկությունից եկած կոմպլեքսները հաղթահարելու, ինքնահաստատվելու և ձեր անհետագիծ ու անկենսագրություն գոյության մասին հիշեցնելու համար: Ձեզանից յուրաքանչյուրի դեմքը հիշելու համար Գուգլում պետք է որոնում իրականացնենք՝ պարզելու, թե դուք թրաշամանուկներից որ մեկն էիք, քանի որ մաքսիմալ անդեմ եք ու չհիշվող: Խաղացեք, քանի դեռ կարող եք: Իշխանությունն ու մեր երկիրը խաղալիք չեն ձեզ համար: Գնացեք ձեզ համար ձեր տարիքին ավելի հարմար խաղալիք գտեք ու ձեր պամպերսները պարբերաբար փոխեք, թե չէ վախենամ՝ ձեզ գտնելու համար հիմա էլ Գուգլի որոնման փոխարեն պետք է հոտի ուղղությամբ շարժվենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: