Իմ ապրած ոչ այնքան երկար կյանքի ընթացքում ես չեմ տեսել նման պաշտոնանկությունների տարափ։ Հեղափոխությունից ի վեր ոչ մեկը չցանկացավ, իսկ ոմանք՝ նաև չկարողացան աշխատել այս իշխանության հետ։ Եվ սա ոչ մի լավ բանի նշան չի կարող լինել։ Միայն անճարունակության, երկիր կառավարելու անընդունակության, մեծամտության, ինքնասիրահարվածության։ Համոզված եմ՝ հետագայում նույնպես լինելու են աղմկոտ պաշտոնանկություններ։ Բայց ոչ նրանց կողմից, ում համար սեփական աթոռը միակ սրբությունն է։ Նրանք դեռ ունեն դերերի մեծ պաշար, որոնց օգնությամբ պլանավորում են հարստանալ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: