Ռուաստանը որոշել է ժամանակավորապես արգելել բենզինի և կերոսինի արտահանումը երկրից: Ինչպես նշել է նախագահ Պուտինը, քննարկվում է դիզելային վառելիքի արտահանման լիակատար արգելքի անհրաժեշտության հարցը:
 
Ի՞նչ  կարող է սա նշանակել Հայաստանի համար, տվյալ դեպքում հնչում է չափազանց արդիական ու սուր, քանի որ հայտնի է, թե ինչ կարգի կախվածության մեջ է  Հայաստանը ռուսական վառելիքից այսօր:
 
Առաջին բանը, որին բախվելու ենք, խայտառակ գնաճն է լինելու. վառելիքի գինը ներառված է ցանկացած ապրանքի և ծառայության լոգիստիկայի մեջ։ Դիզվառելիքի շուկայում լինելու է դեֆիցիտ, ինչը շատ թանկ է  նստելու գյուղատնտեսության վրա, որի վիճակն առանց այն էլ չափազանց ծանր է: Թանկանալու է պրակտիկորեն ամեն ինչ, իսկ Նիկոլի 10000 դրամը դառնալու է ծաղրի առարկա՝ թոշակառուների շրջանում:
 
Հայաստանին մնալու է  այլընտրանքային ուղիներ որոնելը՝ դեֆիցիտը լրացնելու, ինչը, սակայն, էլի էժան չի նստելու. այլընտրանքային ուղիներով բերվող վառելիքը, լոգիստիկ բարդությունների պատճառով, հիմնականում ավելի թանկ է նստում, քան ռուսականը։
 
Շատ թե քիչ նորմալ կյանքի մասին շուտով հնարավոր կլինի մոռանալ, ինչը, բնականաբար, բերելու է   նաև քաղաքական հետևանքներ: Արդյոք ՔՊ-ն պատրա՞ստ է առերեսվել իրականության հետ, թե՞ ռեպրեսիվ մեթոդների վրա են հույսները դրել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել