Հարցին՝ նորմա՞լ է, որ ՔՊ-ական Վարդանյան Վալոդը դարձել է ՍԴ դատավոր  այն դեպքում, երբ իշխանոթյունները քննադատում էին Հրայր Թովմասյանին՝ նրան նույնացնելով նախկին իշխանությունների հետ, ՔՊ-ական Ստեփանյան Լիլոն այդպես էլ չի կարողացել համոզից պատասխան ներայացնել՝ միայն ասելով, որ Վալոդին են գործուղել ՍԴ, քանի որ նա բացառիկ իրավաբան է:
 
Իսկ Հրայր Թովմասյանը բացառիկ իրավաբան չէ՞ր, չէ՞ որ նման պատճառաբանությամբ կարելի է ցանկացած քայլ արդարացնել:  Հետաքրքիր է՝ իսկ Հովակիմյան Վահագի բացառիկությունը, օրինակ, ինչո՞ւմ է կայանում, երբ այդ ՔՊ-ականին էլ Նիկոլը ԿԸՀ նախագահ է սարքել՝ ընտրություններում վերարտադրվելու: Մի քիչ շատ չե՞ն «բացառիկները» ՔՊ-ում…
 
Ի բնե բացառիկ է միայն Նիկոլը (բառիս բացասական իմաստով), իսկ մնացյալի բացառիկությունը կրում է հարաբերական բնույթ՝ կախված շեֆի տրամադրությունից ու թուրքերից ստացվող SMS-ներից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել