Մեքենայի հրդեհից մոխրացած 4 ուղևորները Աբովյանից էին, դուրս էին եկել ԵԿՄ–ից և գնում էին զորամաս հարազատին տեսակցության։

Մեր տեղեկություններով, այսօր՝ հունիսի 29–ին, մեքենայի հրդեհից մոխրացած 4 ուղևորները Աբովյանի բնակիչներ են, գիշերը 3:00-ի սահմաններում դուրս են եկել «Երկրապահ կամավորականների միություն» Աբովյանի տարածքային բաժանմունքից դեպի X զորամաս հարազատի տեսակցության նպատակով։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ  հունիսի 29-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում. Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին, Սուրենավան գյուղի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում։

Հրշեջ փրկարարները մարելով «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայի սրահում առաջացած կրակը այնտեղ հայտնաբերել են 4 քաղաքացացիների կիսամոխրացած մարմիններ։

Դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ՝ «դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հոդվածով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել