Հեղափոխությունից ի վեր ոչ մեկը չցանկացավ, իսկ ոմանք՝ նաև չկարողացան աշխատել այս իշխանության հետ․ սա ոչ մի լավ բանի նշան չի կարող լինել
16:15 , 8 հունիս, 2020
Իմ ապրած ոչ այնքան երկար կյանքի ընթացքում ես չեմ տեսել նման պաշտոնանկությունների տարափ։ Հեղափոխությունից ի վեր ոչ մեկը չցանկացավ, իսկ ոմանք՝ նաև չկարողացան աշխատել այս իշխանության հետ։ Եվ սա ոչ մի լավ բանի նշան չի կարող լինել։ Միայն անճարունակության, երկիր կառավարելու անընդունակության, մեծամտության, ինքնասիրահարվածության։ Համոզված եմ՝ հետագայում նույնպես լինելու են աղմկոտ պաշտոնանկություններ։ Բայց ոչ նրանց կողմից, ում համար սեփական աթոռը միակ սրբությունն է։ Նրանք դեռ ունեն դերերի մեծ պաշար, որոնց օգնությամբ պլանավորում են հարստանալ։