Ինչպես պատրաստել հավի խմորապատ թևիկներ
Հավի թևիկների վերին մասի ջլերը հոդի մասից դանակով անջատել, ապա միսը շրջել դեպի մյուս հոդն այնպես, որ փայտիկով պաղպաղակի նմանվի: Ջրիկ խմոր պատրաստել` խառնելով ալյուրն ու գարեջուրը, համեմել աղ ու պղպեղով: Ձիթայուղը սոտեյնիկի մեջ տաքացնել, հավի նախապատրաստած թևիկները թաթախել ջրիկ խմորի մեջ և տապակել: Պատրաստի թևիկները դնել թղթե անձեռոցիկի վրա, ապա տեղափոխել մարոլի տերևներով ափսեի մեջ, զարդարել կիտրոնի շերտերով և Պիրի-պիրի պղպեղով:
Ձեզ անհրաժեշտ են հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավի խմորապատ թևիկներ
կիտրոն - 1 հատ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել