«Կոլոլակները «փչակների» մեջ՝ բեշամել սոուսով», համեղ և կշտացնող ուտեստ է։ Ֆրանսիական Բեշամել սոուսը հատուկ գրավչություն է տալիս կոլոլակներին և սովորական ուտելիքը վերածում է ռեստորանայինի։

Փորձենք պատրաստել այս ախորժելի ուտեստը։

Բաղադրիչներ

• 3 կարտոֆիլ
• 500 գրամ տավարի խճողակ
• 1 պճեղ սխտոր
• Մաղադանոս
• 150 գրամ «Մոցարելա» պանիր
• Աղ, պղպեղ

Սոուսի համար

• 5 ճ/գ սերուցքային կարագ
• 3 ճ/գ ալյուր
• 800 մլ կաթ
• 2 թ/գ աղ
• կես թ/գ մշկընկույզ

Պատրաստման եղանակը

1. Պատրաստում ենք սոուսը։
2. Վերցնում ենք երկու կաթսա։ Մեկի մեջ լցնում ենք կաթը, մյուսի մեջ դնում ենք կարագը։
3. Միաժամանակ տաքացնում ենք կաթը և հալեցնում ենք կարագը։
4. Կարագի մեջ ավելացնում ենք ալյուրը և անընդհատ խառնում ենք մինչև ոսկեգույն դառնալը։
5. Այնուհետև, շարունակելով խառնել, ավելացնում ենք կաթը։
6. Զանգվածը եռացնում ենք և շարունակում եփել ևս 10 րոպե։
7. Ավելացնում ենք աղն ու մշկընկույզը։
8. Լավ խառնում և կողքի ենք դնում։
9. Կանաչին կտրատում ենք։
10. Թասի մեջ դնում ենք խճողակը և ավելացնում ենք կանաչին, աղը, պղպեղը, սխտորը։
11. Կարտոֆիլը մաքրում ենք և եփում ենք մինչև կիսապատրաստ լինելը։
12. Հետո մաքրում ենք և բարակ շերտերով կտրատում։
13. Վերցնում ենք ձևամանը և կարագ ենք քսում։
14. Ամանի հատակին և կողքերին շարում ենք կարտոֆիլը։
15. Խճողակից գնդիկներ ենք ձևավորում և դնում ենք դրանք կարտոֆիլների վրա։
16. Հետո վերցնում ենք մնացած կարտոֆիլի շերտերը և կոլոլակները դրանցով իրարից բաժանում։
17. Պատրաստի սոուսը լցնում ենք վրան։
18. Պանիրը քերում ենք և լցնում վրան։
19. Եփում ենք 200 աստիճան տաքացված ջեռոցում 15-20 րոպե։
Հանում ենք ջեռոցից և մատուցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել