Հավի խմորապատ թևիկներ


05:15 , 2 հունիս, 2020

Ինչպես պատրաստել հավի խմորապատ թևիկներ

Հավի թևիկների վերին մասի ջլերը հոդի մասից դանակով անջատել, ապա միսը շրջել դեպի մյուս հոդն այնպես, որ փայտիկով պաղպաղակի նմանվի: Ջրիկ խմոր պատրաստել` խառնելով ալյուրն ու գարեջուրը, համեմել աղ ու պղպեղով: Ձիթայուղը սոտեյնիկի մեջ տաքացնել, հավի նախապատրաստած թևիկները թաթախել ջրիկ խմորի մեջ և տապակել: Պատրաստի թևիկները դնել թղթե անձեռոցիկի վրա, ապա տեղափոխել մարոլի տերևներով ափսեի մեջ, զարդարել կիտրոնի շերտերով և Պիրի-պիրի պղպեղով:

Ձեզ անհրաժեշտ են հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավի խմորապատ թևիկներ

հավի թևիկներ  հավի թևիկներ - 1 կգ

ձեթ  ձեթ - 150 մլ

գարեջուր  գարեջուր - 200 մլ

ալյուր  ալյուր - 100 գրամ

աղ  աղ

սև պղպեղ  սև պղպեղ

հազարի տերևներ  հազարի տերևներ - 6 ցողուն

պղպեղ  պղպեղ

կիտրոն  կիտրոն - 1 հատ