Վերջին շրջանում առաջին անգամ 2018-ի ապրիլ-մայիս-հունիսից ի վեր նորից տարբեր տեղերից սկսում են լսվել ակնարկներ ու անալոգիաներ, թե բա՝ «Նիկոլ=սուվերենություն»։ Հիշո՞ւմ եք էն՝ «կուզե՞ք գազի գինը թանկ լինի, բայց ինքնիշխան լինենք» տիպի ախմախությունները։ Այ էդ նույն ծիրի մեջ։
Ու էս քարոզչության տրամաբանական եզրահանգումն էլ, որ դե․ «ով Նիկոլի դեմ ա պայքարում, նա սուվերենությանն ա խփում»։
Դրա համար «ընդդիմադիրներ, զենքերը վայր դրե՛ք», «մի՛ դիմադրեք Նիկոլին իր ամբողջատիրական ձգտումներում», «մի՛ քննադատեք Նիկոլի ոլորտ առ ոլորտ տապալումները» ևն, ևն, «այլապես դուք խփում եք սուվերենությանը ու առհասարակ դրսի ագենտ եք՝ Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի (անհրաժեշտն ընդգծել՝ ըստ ճաշակի)»։
2018-ին հագեցած իրադարձություններն ու էմոցիոնալ ծանրաբեռնվածությունը պատճառ դարձան, որ շատերի վրա այս քարոզչությունն աշխատի ու առավելագույնս նվազեցնի որևէ դիմադրություն Նիկոլի իշխանազավթմանը։
Հիմա հետաքրքիր է, թե ինչո՞ւ 2 տարի անց կրկին նույն պլաստինկեն միացնելու կարիք զգացվեց։ Իշխանության երգադարանում այլ բան չի՞ մնացել, թե՞ միգուցե այսօր էլ հիմքերը նույնքան խախուտ են, որքան երկու տարի առաջ, ու հին, փորձված մեթոդներ են գործի դրվում։
Բայց չէ, այս կուտը երկրորդ անգամ ուտող էլ հազիվ թե ճարվի։ Նախ՝ սուվերենությունը Պատրուշևին «բա գիտե՞ք՝ մենք սուվերեն ենք» ասելը չէ։ Սուվերենությունը հավասարակշռված պետական ինստիտուտներն են, ինստիտուցիոնալ հիշողությունն ու շարունակականությունը, պետության դիմադրողականության պաշարը ևն։ Ու ոչ ոք այս ամենին այնքան մեծ վնաս (իմա՝ սուվերենությանը վնաս) չի տվել, որքան Նիկոլը։