Yerkir.am-ը գրում է․
Yerkir.am-ը պարբերաբար հրապարակել է ՀՀ պետական տարբեր մարմիններում տրված պարգևավճարների վերաբերյալ տեղեկատվություն, որոնց համար հիմք են հանդիսացել լրատվական կայքի հարցումներին տրված գրավոր պաշտոնական պատասխանները:
Կից ներկայացնում ենք հաշվարկված և վճարված պարգևավճարների ամփոփ տարբերակը: Այսպիսով, միջինը 20 ամսվա ընթացում, սկսած 09.05.2018 թվականից, այն է՝ Փաշինյանի իշխանության ձևավորման օրվանից, պետական բյուջեից վճարվել է ավելի քան 51 895 524 750 ՀՀ դրամ կամ 108 115 677 ԱՄՆ դոլար պարգևավճար, որի գերագշիռ մասը տրվել է 2019 թվականին: Սա աննախադեպ իրողություն է իրեն հեղափոխական հռչակած, սոցիալական հավասարության ջատագով, պետական բյուջեի թալանը շահարկած կառավարության համար:
Ծանոթագրություն. Վայոց ձորի մարզպետ Ա. Գրիգորյանի կողմից հարցումներին երկու անգամ չհիմնավորված պատասխաներ տալու և պարգևավճարների մասին տեղեկատվությունը օրենքով սահմանված կարգով չտրամադրելու պատճառով Yerkir.am-ը դիմել է ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը՝ պահանջելով, որպես իրավասու մարմին, վարչական վարույթ հարուցել պահանջված տեղեկատվությունը Վայոց ձորի մարզպետի կողմից չտրամադրելու հիմքով: Yerkir.am-ի խմբագրությունը մինչև վերջ (այդ թվում՝ դատարանի միջոցով) հետամուտ է լինելու, որպեսզի Վայոց ձորի մարզպետը շտկի իր օրինախախտությունը և պատշաճ կերպով տրամադրի պարգևավճարների մասին տեղեկատվությունը: