Yerkir.am-ը գրում է․

Yerkir.am-ը պարբերաբար հրապարակել է ՀՀ պետական տարբեր մարմիններում տրված պարգևավճարների վերաբերյալ տեղեկատվություն, որոնց համար հիմք են հանդիսացել հարցումներին տրված գրավոր պաշտոնական պատասխանները:

Կից ներկայացնում ենք հաշվարկված և վճարված պարգևավճարների ամփոփ տարբերակը:

Այսպիսով, միջինը 20 ամսվա ընթացում, սկսած 09.05.2018 թվականից պետական բյուջեից վճարվել է ավելի քան 51 895 524 750 ՀՀ դրամ կամ 108 115 677 ԱՄՆ դոլար պարգևավճար, որի գերագշիռ մասը տրվել է 2019 թվականին:

Աղբյուրը նշում է նաև, որ Վայոց Ձորի մարզպետ Ա. Գրիգորյանի կողմից հարցումներին երկու անգամ չհիմնավորված պատասխաներ տալու և պարգևավճարների մասին տեղեկատվությունը օրենքով սահմանված կարգով չտրամադրելու պատճառով դիմել է ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը՝ պահանջելով, որպես իրավասու մարմին, վարչական վարույթ հարուցել պահանջված տեղեկատվությունը Վայոց Ձորի մարզպետի կողմից չտրամադրելու հիմքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել