Դառը հիշողություններ ոչ վաղ անցյալից...

Օրեր առաջ Դուք, Ալեն Սիմոնյան, հրապարակավ քննադատեցիք և վիրավորեցիք Ամենայն Հայոց Հայրապետի անձը՝ դիմելով Ավազանի անունով, և առաջ քաշեցիք նրա հրատապ փոփոխության հարցը։

Մարդկային փոխհարաբերությունների մեջ, վստահաբար, կան սխալներ և բացթողումներ, որոնք դիմացինի մոտ առաջացնում են մարդկային հոգեկան խառը զգացումներ, ինչպես որ Ձեզ մոտ, երբ հանրային վիրավորանքի արժանացաք։ Հոգեկան այդ վիճակը խաղաղվում է, երբ դիմացինը ներողություն է խնդրում իր սխալի և բացթողման համար, ինչպես որ Դուք եք հիմա պահանջում։

Հարց. Իսկ Դուք ե՞րբ եք պատրաստվում ներողություն խնդրել Հայոց Հայրապետից, ում անձը ցածրորակ կերպով վիրավորեցիք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել