Ալեն Սիմոնյան, իսկ Դո՞ւք երբ եք պատրաստվում ներողություն խնդրել Հայոց Հայրապետից, ում անձը ցածրորակ կերպով վիրավորեցիք


15:20 , 12 մայիս, 2020

Դառը հիշողություններ ոչ վաղ անցյալից...

Օրեր առաջ Դուք, Ալեն Սիմոնյան, հրապարակավ քննադատեցիք և վիրավորեցիք Ամենայն Հայոց Հայրապետի անձը՝ դիմելով Ավազանի անունով, և առաջ քաշեցիք նրա հրատապ փոփոխության հարցը։

Մարդկային փոխհարաբերությունների մեջ, վստահաբար, կան սխալներ և բացթողումներ, որոնք դիմացինի մոտ առաջացնում են մարդկային հոգեկան խառը զգացումներ, ինչպես որ Ձեզ մոտ, երբ հանրային վիրավորանքի արժանացաք։ Հոգեկան այդ վիճակը խաղաղվում է, երբ դիմացինը ներողություն է խնդրում իր սխալի և բացթողման համար, ինչպես որ Դուք եք հիմա պահանջում։

Հարց. Իսկ Դուք ե՞րբ եք պատրաստվում ներողություն խնդրել Հայոց Հայրապետից, ում անձը ցածրորակ կերպով վիրավորեցիք։