Բանն այն է, որ լրատվականը տեղադրել է ընթերցողներից մեկի ֆեյսբուքյան գրառումն այն մասին, որ Հոմպլեքսի կազմակերպած միջոցառման արդյունքում Աշտարակի խճուղին ժամերով խցանված է մնացել, մարդիկ մեծ մայրուղին հենց մեջտեղից են հատել, որ մտնեն մոլ ու փաստացի վթարային վիճակներ են ստեղծել։ Այդ նյութի մեկնաբանությունների բաժնում մարքեթինգային խորհրդատու աշխատող Մամբրեյանը մասնավորապես գրել է.
«Tert.am դուք շատ տականք, սուտ, ստոր ու անորակ լուրեր տարածող լրատվական եք։ Դուք գրում եք պատվերով կեղծ լուրեր զրպարտելու համար ու գումարի դիմաց պատրաստեք ցանկացած հիմարություն գրել" ախբյուրը կանգառում իմ զրուցակիցը»։


Հետաքրքրական է, որ կազմակերպության, առևտրային կենտրոնի մարքեթինգային թիմը, աշխատակիցը, խորհրդատուն պետք է աշխատի այնպես անել, որ իր հիմնարկի համբավը բարձր մնա, հետամուտ լինի խնդիրների լուծմանը, հետևի մամուլում հրապարակվող լուրերին ու հաջորդ անգամ սխալների ուղղում անի, ոչ թե մտնի, ընթերցողի կարծիք ներկայացնող լրատվականին անվանի տականք, ստոր, պատվերով կեղծ լուր գրող։
Հետաքրքիր է, թե ինչ է այս մասին մտածում Հոմպլեքսի և «Կարգին շինանյութի» սեփականտեր Նորայր Մարտիրոսյանը, երբ իր բիզնեսի մարքեթինգի պատասխանատու է նշանակում նման անձանց։ Անձինք, ովքեր, փաստացի կիլոմետրերով հեռու են մարքեթինգից հերիք չէ, մի բան էլ արատավորում են իրենց գործատու հիմնարկի անունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



