UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր ՄաքԳրեգորն ամուսնացել է Դի Դևլինի հետ Վատիկանի պատմական եկեղեցում։ Այս մասինբ հաղորդում է Irish Independent-ը, փոխանցում է rbc.ru-ն։
Քոնոր ՄաքԳրեգորը և Դի Դևլինը հանդիպում են 2008 թվականից։ Նրանք հանդիպել են գիշերային ակումբում, երբ ՄաքԳրեգորը 21 տարեկան էր, դեռևս սկսնակ մարտիկ էր, իսկ Դի Դևլինն աշխատում էր որպես մատուցողուհի։
Նրանք հայտարարեցին իրենց նշանադրության մասին 2020 թվականի օգոստոսին՝ Դի Դևլինի 33-ամյակից կարճ ժամանակ առաջ։
Զույգն ունի չորս երեխա՝ երեք որդի և մեկ դուստր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



