Արձագանքելով ընդդիմության այն պնդումներին, որ եթե 2019-ի առաջարկությունը ՔՊ-ն ընդուներ, Հայաստանն այսօր նման իրավիճակում չէր լինի՝ ՔՊ-ական «Եղոն» հայտարարել է, թե ընդամենը լինելու էր ժամանակային տարբերություն. ոչ մի լավ բան ապագայում տեղի չէր ունենալու, իսկ Արցախի նեկայիս կարգավիճակն էլ ընդամենը ժամանակի հարց էր լինելու, քանի որ անորոշ էր, թե երբ էր Արցախը կարգավիճակ ստանալու, և քանի որ Հայաստանը լինելու էր զիջած, թուլացած կողմ, ապա հաջորդ բոլոր առաջարկները լինելու էին բացառապես ադրբեջանանպաստ:

Եղոյան Արմանի այսօրինակ գուշակությունը հիմնված է հետադարձ արդարացման տրամաբանության վրա: ՔՊ-ականների մոտ այս երևույթը ամենից հաճախ հանդիպողն է, երբ նրանք փորձում են արդարացնել ներկա աղետալի իրավիճակը՝ համոզելով, թե այլընտրանք ուղղակի չկա ուչ չկար:

«Եղոն» ակնհայտորեն անտեսել է անտեսել է միջազգային գործընթացների դինամիկայի գործոնն ու դրա ազդեցույունը մեր տարածաշրջանի վրա, նրա՝ Արցախի կարգավիճակի անորոշության մասին պնդումը խիստ խոցելի է, քանի որ 2019-ի առաջարկությունը նախատեսում էր կարգավիճակի որոշման մեխանիզմ, միջազգային երաշխիքներ, հետագա բանակցությունների շարունակություն, որի արդյուքնում Հայաստանը կարողանալու էր պահպանել մեզ ձեռնտու ստատուս-քվո: Մյուս կողմից՝ Եղոյի այն պնդումը, թե Հայաստանը թուլանալու էր ու ստիպված էր լինելու ընդունել հետագայում առաջակվելիք ադրբեջանամետ առաջարկություները, ապա սա պարզ մանիպուլյացիա է. Հայաստանը զիջած և թուլացած դարձավ հենց 2020‑ի պատերազմից հետո, իսկ մինչ այդ Հայաստանը ուներ ավելի շահեկան բանակցային դիրքեր. 2019‑ին Հայաստանը չէր կորցրել իր ռազմավարական ռեսուրսները։

Իրականում եղոների այսօրինակ ճամարտակությունները հետևանք են մի բանի՝ ՔՊ-ական թեզերի կեղծ լինելու. չգիտեն՝ ինչպես Նիկոլի դավաճանությունն արդարացնեն, ինչպես սքողեն նրա արկածախնդրությունը: Մեղք են ուղղակի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել