2 օր առաջ իրենց տոնածառի լույսերը վառելու համար կազմակերպած միջոցառման ու Աշտարակի խճուղում հսկայական խցանման պատճառ դարձած Homplex մոլի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Օգտատերերից մեկի գրառման տակ քաղաքացիները բողոքում են, որ իրենց կազմակերպած համերգով ոտնահարել են մյուս մարդկանց իրավունքները, բողոքում են, որ խանութը լցված է թուրքական ապրանքներով ու շատ դժվար է ոչ թուրքական բան գտնել։ Ոմանք դժգոհում են նաև, որ միլիոններով գումար են ծախսել, բայց ամեն անցնելուց այցելուներից մեկը «թռնում» է մեքենայի դիմաց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



