Yerkir.am-ը գրում է․

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Դավիթ Բեգինյանի անունով՝ խնդրելով նշել, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 29.02.2020 թվականը և որքա՞ն է հիմնարկի աշխատակիցների թիվն այս պահին:

Ստացված գրավոր պատասխանում (կցվում է) նշված է, որ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը (ներառյալ հարկերը) նշված շրջանում (շուրջ 22 ամիս) կազմել է 791.976.800 ՀՀ դրամ: Ամսական այն կազմում է 36 մլն դրամ: Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հաստիքային միավորների առավելագույն քանակը 620 է: 

Ի դեպ, մայիսի 5-ը Գլխավոր հարկադիր կատարողի օրն է, և այդ առիթով նորանշանակ Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 22-ամյակի առթիվ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել