Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մայիսի 2-ին ադրբեջանական զինված ուժերի հրամանատարական կազմի հետ խորհրդակցության ընթացքում հայտարարել է, թե ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը կտրուկ մեծացել է: Ներկա փուլում այսպիսի հայտարարությունը պատահական չէ և կարելի է դիտարկել մի քանի ուղղություններով։
Նախ՝ համավարակի արդյունքում էներգակիրներից կախված Ադրբեջանի տնտեսությունը գտնվում է ծանր իրավիճակում։ Նոր սադրանքներ հրահրելով՝ Ադրբեջանի իշխանությունները կարող են շեղել սեփական հանրության ուշադրությունը։ Ապա Ադրբեջանը հույսեր ունի օգտվել այն իրավիճակից, երբ միջազգային հանրությունը զբաղված է համավարակով և դրա արդյունքում առաջ եկած տնտեսական ճգնաժամով։
Իսկ ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա այս շրջանում պետք է լրացուցիչ զգոնություն ցուցաբերի արտաքին վտանգի նկատմամբ և թույլ չտա, որ, ճգնաժամով պայմանավորված, անկայուն ներքաղաքական իրավիճակ ստեղծվի, որից Ադրբեջանը կարող է օգտվել։