Operativ.am-ը գրում է.
Վիեննայի օդանավակայանը կշարունակի կորոնավիրուսի թեստավորումը երկուշաբթի օրվանից ճանապարհորդներին Ավստրիա մուտք գործելիս 14-օրյա կարանտինից խուսափելու հնարավորության համար, հաղորդում է Reuters-ը։
Ավելի վաղ երկիր ժամանող ուղեւորները պետք է ներկայացնեին վկայական կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի մասին կամ տեղափոխվեին կարանտին։
Երկուշաբթվանից ուղեւորները կկարողանան անցնել մոլեկուլյար-կենսաբանական թեստավորում COVID-19 ախտորոշելու համար (պոլիմերազային շղթայական ռեակցիա, ՊՇՌ) օդանավակայանում եւ ստանալ թեստի արդյունքները երեք ժամում։
Կորոնավիրուսի թեստն արժե 190 եվրո, կարելի է նաեւ ձեռքբերել Ավստրիայից մեկնելիս։
Նշվում է, որ ավելի վաղ կորոնավիրուսի արագ թեստավորումն օդանավակայանում սկսել է կիրառվել ԱՄԷ-ում։
Նյութի աղբյուր՝ https://operativ.am/?p=370893&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել