Վիեննայի օդանավակայանում ուղեւորները կանցնեն կորոնավիրուսի թեստ 14-օրյա կարանտինից խուսափելու համար


21:45 , 3 մայիս, 2020

Operativ.am-ը գրում է.

Վիեննայի օդանավակայանը կշարունակի կորոնավիրուսի թեստավորումը երկուշաբթի օրվանից ճանապարհորդներին Ավստրիա մուտք գործելիս 14-օրյա կարանտինից խուսափելու հնարավորության համար, հաղորդում է Reuters-ը։

Ավելի վաղ երկիր ժամանող ուղեւորները պետք է ներկայացնեին վկայական կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի մասին կամ տեղափոխվեին կարանտին։

Երկուշաբթվանից ուղեւորները կկարողանան անցնել մոլեկուլյար-կենսաբանական թեստավորում COVID-19 ախտորոշելու համար (պոլիմերազային շղթայական ռեակցիա, ՊՇՌ) օդանավակայանում եւ ստանալ թեստի արդյունքները երեք ժամում։

Կորոնավիրուսի թեստն արժե 190 եվրո, կարելի է նաեւ ձեռքբերել Ավստրիայից մեկնելիս։

Նշվում է, որ ավելի վաղ կորոնավիրուսի արագ թեստավորումն օդանավակայանում սկսել է կիրառվել ԱՄԷ-ում։